ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
03 Nov 2017

Բիզնեսին պետք է իրավական թիկունք, որ պետական ապարատը չկարողանա ոտքդ տրորել. Տիգրան Սարգսյան

Կրթության որակի հիմնական խնդիրներն են՝ մանկավարժների ցածր վարձատրությունը եւ աճող սերնդի արժեհամակարգի ձեւավորման վրա ազդող երեւույթները:


Մանկավարժ, իրավապաշտպան, գործարար Տիգրան Սարգսյանի հիմնած «Ակթրեյդ» ընկերությունն այսօր ունի մոտ 70 աշխատակից: Այն 50 հազար դրամից մինչև 50 հազար եվրո արժողությամբ ծառայություններ է առաջարկում:
Մանկավարժի եւ իրավաբանի մասնագիտությունները բարեհաջող կերպով համադրած Սարգսյանն ընդգծում է՝ բիզնեսին պետք է իրավական թիկունք, իսկ մանկավարժության մեջ՝ բարձր իրավագիտակցություն:


Մանկավարժ Սարգսյանը կրթության որակի հիմնական խնդիրներից է համարում մանկավարժների ցածր վարձատրությունը եւ աճող սերնդի արժեհամակարգի ձեւավորման վրա ազդող այլ երեւույթները:


Տիգրան Սարգսյանը ցավով է նշում, որ այսօր դպրոցի շրջանավարտները մասնագիտական կողմնորոշման մեջ նշում են ամեն մասնագիտություն՝ բացի մանկավարժությունից: «Նրանք չեն տեսնում մանկավարժին որպես կայացած մարդ, լավ մասնագետ, մանկավարժությունը՝ որպես հեռանկարային աշխատանք»,-նշում է նա:


Սկզբունքային ակտիվիստ Սարգսյանը նաեւ առաջին ուսուցիչն էր, որ հրաժարվեց միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին և հենց այդ պատճառով…Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: