Հաքերներ
Ի՞նչ ենք «թաքցնում» մեր անձնական հաշիվներում եւ ինչո՞ւ են հակերներն առաջին հերթին կոտրում էլեկտրոնային փոստը:
«Էհ, թող կոտրեն, ես թաքցնելու բան չունեմ»: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ էլեկտրոնային փոստում, սոցիալական կայքերի հաշիվներում թաքցնելու որեւէ բան չունի, հետեւապես՝ առանձնապես չի էլ մտահոգվում դրանց անվտանգության ու ապահովության համար: Այսուհանդերձ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հակադարձում է եւ ընդգծում՝ «եթե խորանանք, ապա չափից ավելի շատ թաքցնելու բան ունենք»:
Ի՞նչ ենք «թաքցնում» մեր անձնական հաշիվներում, ինչո՞ւ են հակերներն առաջին հերթին կոտրում էլեկտրոնային փոստը, ի՞նչ են ամենից շատ փնտրում եւ ինչո՞ւ են մեծ հետարքրքրությամբ «քչփորում» մեր էլ.փոստի աղբարկղը: Այս մասին առավել մանրամասն՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: