ՍՏԱՐՏԱՓ
07 Nov 2017
«Տնական մթերք». Թարմ գյուղմթերք՝ հենց արտադրողից
Ամենաթարմ մթերքը՝ ամենատնական ձևով: Կաթնամթերքից մինչև երշիկ ու բաստուրմա, մեղրից ու չրերից մինչև մուրաբաներ:
Ամենաթարմ մթերքը՝ ամենատնական ձևով: Կաթնամթերքից մինչև երշիկ ու բաստուրմա, մեղրից ու չրերից մինչև մուրաբաներ: Գևորգի և Հովհաննեսի ստարտափն է, անունն էլ հենց «Տնական մթերք»: Առաջարկում են պատվերը կատարել առցանց և ստանալ նախընտրած հասցեում:
Պատվերներն ընդունվում են հեռախոսի, Facebook-ի կամ tnankan.com կայքի միջոցով՝ մինչև ժամը 17:00-ն: Երեկոյան 7-10-ն առաքման ժամն է: Ի դեպ, հաճախորդը վճարում է միայն համոզվելուց հետո, որ ապրանքը թարմ է և որակով:
Աճող պահանջարկն էլ գործընկերներին ստիպում է ընդլայնել արտադրության ծավալները և տնային պայմաններից տեղափոխվել արտադրամաս: Չեն բացառում՝ Երևանում դիրքերն ամրապնդելուց հետո, «կայցելեն» նաև Հայաստանի մարզեր: