Հոկտեմբերյան հեղափոխությունն ու դրան հաջորդած իրականությունը՝ Պարույր Հայրիկյանի մեկնաբանությամբ
Եթե 1917 թվականի փետրվարյան ապստամբությունը կարելի է համարել առաջադիմական, ապա բոլշեւիկյան կոչված հեղափոխությունը ես համարում եմ միաժամանակ եւ մեծ երեւույթ, եւ մեծ չարիք մարդկության դեմ: Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է եւ ընդգծում՝ այդ հեղափոխությունն ուղեկցվում էր մեծագույն ոճրագործություններով, աննախադեպ զանգվածային դաժանություններով: «Այն մեծագույն չարիք էր բոլոր այն ժողովուրդների նկատմամբ, որոնք «բախտ ունեցան» առնչվելու եւ այդ հեղափոխության հետ, եւ դրա հետեւանքով առաջացած իրավիճակի հետ»,-նշում է ԱԻՆ նախագահը:
Պարույր Հայրիկյանը մեծագույն չարիք է համարում նաեւ Խորհրդային միությունը, որի գործողություններում, նրա համոզմամբ, հնարավոր չէ որեւէ արդարացում գտնել:
Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ հրավիրված զրույցի շրջանակում անդրադարձ է արվում նաեւ հայերի նկատմամբ կայսրական Ռուսաստանի վարած քաղաքականությանը, Խորհրդային միությանը, հետխորհրդային ժամանակահատվածին, ինչպես նաեւ հայ-ռուսական արդի հարաբերություններին: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: