Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ շարժման նպատակը՝ նախաձեռնության անդամի ներկայացմամբ
Այո, կան մարդիկ, որոնք ասպիրանտուրան օգտագործում են որպես բանակից խուսափելու ձեւ, բայց կան մարդիկ, որոնք այն օգտագործում են հենց գիտությամբ զբաղվելու համար: ԵՊՀ ուսանող, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հավելում է՝ այս ուսանողների դեպքը հաշվի չեն առնում, այլ հաշվի են առնում միայն այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել համակարգային չարաշահումների հետեւանքով:
«Սա կրթության եւ գիտության համակարգի խնդիրն է, եթե կոնկրետ այս հատվածում կան կոռուպցիոն ռիսկեր, ապա սա կրթական համակարգի խնդիրն է: Սակայն ոչ թե փորձում են խնդիրը լուծել, այլ վերացնելով տարկետման ինստիտուտը՝ փորձում ենք կանխել այդ դեպքերը: Բայց սա խնդրին լուծում չէ»,-ասում է նախաձեռնության անդամը:
ՀՀ Զինված ուժերում ծառայած, ապրիլյան գործողությունների օրերին կամավորության սկզբունքով առաջանագիծ մեկնած Դավիթ Պետրոսյանը, խոսելով շարժման անաչառության մասին, ընդգծում է՝ մեր հասարակության մեջ վստահության մակարդակը ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է շատ ցածր: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: