ՍՏԱՐՏԱՓ
15 Nov 2017

Հավակնոտ Dios բրենդ՝ յուրահատուկ եւ չկրկնվող ժամացույցներ

Dios հայկական բրենդի վաճառքը՝ 2018 թվականից:

 

Dios ապրանքանիշի ժամացույցները գրեթե ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, պատրաստվում են թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից, զարդարվում արծաթյա մանրաքանդակներով: Մասնագիտությամբ ռեժիսոր և նկարիչ Արամ Օհանյանի հիմնադրած Dios ապրանքանիշի նմուշներն են:


Գաղափարի մտահղացումից մինչև իրականացում անցել է 2 տարի: Այդ ընթացքում կնոջ հետ մշակել են բիզնես նախագիծը, ձեռք բերել անհրաժեշտ հումքը, գտել գործընկերներ: Անվան վրա էլ երկար են մտածել. հայկական բրենդը պետք է ունենա հայեցի անվանում:


Առաջին խմբաքանակը հավաքվել է ճապոնական մեխանիզմի վրա, բաղկացած է 28 նմուշից: Ժամացույցների համար որպես շրջանակ և թվատախտակ օգտագործվել է լուսնաքար, կանաչ գրանիտ, ագաթ և Հայաստանում տարածված այլ կիսաթանկարժեք քարեր, իսկ կաշվե շղթան զարդարվել է արծաթյա մանրաքանդակներով: Յուրաքանչյուր նմուշ բացառիկ է և անգամ ցանկության դեպքում երկրորդ նմանը պատրաստել հնարավոր չէ: