Մենք հիմա ունենք ոչ ֆորմալ գաղափարախոսություն՝ նյութապաշտությունը. Վահրամ Միրաքյանի «դժվար զրույցը»
Բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Միրաքյանը, երբ օրերից մի օր հասկացավ, որ գիտությամբ զբաղվելը այնքան էլ շահավետ չէ, մուտք գործեց բիզնեսի աշխարհ: «Խորհրդային միությունից մնացած այն միֆը, թե գիտությամբ զբաղվելը շատ լավ է, այնքան էլ աշխատող չէ»,-ասում է գործարար, դասախոս Վահրամ Միրաքյանը, որը, իր իսկ բնորոշմամբ, բիզնեսում ալիքին հակառակ է գնացել ու հաջողել է:
Միրաքյանի համոզմամբ՝ մեր գլխավոր խնդիրներից մեկը գաղափարախոսություն չունենալն է: «Նույնիսկ բիզնես ընկերությունները չեն կարողանում աճել առանց գաղափարախոսության, մասնավոր բիզնեսը չի կարող գոյություն ունենալ առանց գաղափարախոսության: Պետությունը եւս չի կարող: Գաղափարախոսության հիման վրա արվում է կառավարում: Հիմա չունենք գաղափարախոսություն, որի հիման վրա կառավարում է իրականացվում, բայց, ունենք ոչ ֆորմալ գաղափարախոսություն՝ նյութապաշտությունը»,-ասում է գործարարը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: