ՖԻԼՄԵՐ
17 Nov 2017

Նրանք հաղթել են քաղցկեղին...

2012 թվականին ձևավորվեց Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամը: Հասցեական օգնություն քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ Հայաստանում և ոչ միայն որակյալ բուժում ստանալու նպատակով: 100-ից ավելի օգնություն ստացած երեխաներ , մի քանի տասնյակից ավելի միջոցառումներ, անչափելի հույս, սեր և երախտագիտություն։


8 տարի առաջ բժիշկները Նարեկին ախտորոշեցին երիկամի քաղցկեղ: Հիվանդանոցում սոցիալական աշխատողի երկար տարիների փորձ ունեցող Անահիտը՝ Նարեկի մայրը, շատ լավ էր պատկերացնում թե ինչ ծանր ճանապարհ է սպասում իրենց: Բայց հույսն ու վստահությունը որ հաղթելու են հիվանդությանը՝ չլքեցին Անահիտին բուժման ամբողջ ընթացքում։

Մոտ մեկուկես տարվա բուժումը նախ Հայաստանում, ապա արտասահմանում, դաժան պայքարն ու հավերժություն թվացող օրերն այսօր արդեն անցյալում են

Հեծանիվը զգույշ վարել, համակարգչային խաղերով չտարվել, կոլա, չիպս և այլ անառողջ սնունդ չօգտագործել… այսօր Նարեկի հետ կապված Անահիտի մտահոգությունները միայն այս շարքից են ։

Այսպես 2012 թվականին ձևավորվեց Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամը: Հասցեական օգնություն քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ Հայաստանում և ոչ միայն որակյալ բուժում ստանալու նպատակով: 100-ից ավելի օգնություն ստացած երեխաներ , մի քանի տասնյակից ավելի միջոցառումներ, անչափելի հույս, սեր և երախտագիտություն։

 

Հաղթել քաղցկեղին միշտ չէ որ հաջողվում է: Ավելի քան մեկ տարի ձգվող պայքարից հետո քաղցկեղը խլեց 17 -ամյա Աբրահամի կյանքը: Ցավը բթացնել մոռացության և աշխարհից փակվելու ճանապարհով, թե՞ շարունակել պայքարը մյուս երեխաների համար: Աբրահամի ընտանիքի համար պատասխանն իսկզբանե ակնհայտ էր։


Հիմնադրամի կարգախոսն է՝ «Հաղթենք միասին»։ Իսկ Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամի հաղթողներին պարգևատրելու ավանդույթը կարևորագույն արարողակարգ է այդ ճանապարհն անցած յուրաքանչյուրի համար։


Միկայի, Ժաննայի և Աստղիկի համար Առողջության կամուրջ Արմենիա հիմնադրամի օգնությամբ ամենադժվարն արդեն անցյալում է:
Երբ բժիշկներից լսեցին քաղցկեղ ախտորոշումը հիվանդության մասին նրանցից շատերը գիտեին միայն մեկ բան՝ մահացու է, իսկ հանդիպումը մեկի հետ , որը կարողացել է ապացուցել հակառակը հույսի լավագույն աղբյուրն էր։


Ժաննան խոստովանում է՝ կյանքին հիմա նայում է այլ աչքերով, հիվանդությունից հետո վերաիմաստավորվում է ամեն ինչ, հիմա նույնիսկ Ժաննայի նկարների գույներն են ավելի պայծառ։

Աստղիկը ևս կյանքի համար պայքարում հաղթած հերոս է, բուժումը Ժաննայի հետ միաժամանակ են անցել. միմյանց բանակային ընկերներ են համարում։
Աստղիկը հիվանդության մասին դժվարությամբ է խոսում, մի քանի ամիս առաջ ոտքը կորցնելու վտանգի առջև կանգնած աղջնակն հիվանդությանը հաղթելու մասին պատմում է իր պարով։