Օրվա լրատվական ամփոփում
1. Ականի պայթյունից Արցախում 3 զինծառայող են զոհվել, ևս մեկի վիճակը ծանր է
2. Վանաձորում ծննդկանի մահվան գործով մեղադրվող ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է
3. Մեկնարկեց կլոր սեղան-քննարկումը զինծառայության մասին օրենքի շուրջ
4. Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը անցակետը փակ է բեռնատարների համար
5. Խմելու ջրի մեկ խորանարդ մետրը հունվարի 1-ից կթանկանա 11․4 դրամով
6. ՌԴ խորհրդարանի վերին պալատը հաստատեց միջազգային լրատվամիջոցներին «արտասահմանցի գործակալներ» համարող օրինագիծը
7. ՄԱԿ-ի միջազգային դատարանը բոսնիացի սերբերի հրամանատար Ռադկո Մլադիչին դատապարտեց ցմահ ազատազրկման
8. Բեռլուսկոնին Ստրասբուրգում վիճարկում է պետական պաշտոն չզբաղեցնելու՝ իր դեմ սահմանված որոշումը
9. Զիմբաբվեի նախագահը հրաժարական է ներկայացրել
10. Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 12-15 աստիճանով