ՊԱՐԱԴԻԳՄ
23 Nov 2017

Հայաստանը դեմոգրաֆիկ ճգնաժամի շեմի՞ն, թե՞ ճգնաժամի մեջ. փորձագետ Արտակ Մարկոսյանի դիտարկումները

Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ապա շատ դժվար կլինի բարելավել իրավիճակը

 

Հայաստանն ուշացել է ժողովրդագրական քաղաքականության մշակման եւ իրագործման հարցում: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանն ահազանգում է՝ ներկայում հասել ենք այն կետին, երբ գործընթացներն արդեն անկում են գրանցում: «Ցավոք, այս պահին չունենք որեւէ ռազմավարություն: 2016-2018 թվականների ռազմավարությունը չգործեց: Հիմա մշակվում է նորը, որը դեռ չի հրապարակվել, թե վերջնական ինչ տեսք կունենա, դժվար է ասել»,-նկատում է Մարկոսյանը:


Հայաստանի ժողովրդագրական վիճակը, այդուհանդերձ, այժմ ճգնաժամի մե՞ջ է, թե՞ ճգնաժամի շեմին: Արտակ Մարկոսյանը ցավով նշում է՝ «այժմ գնում ենք դեպի ճգնաժամ»: «Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ապա արդեն շատ դժվար կլինի բարելավել իրավիճակը»,-ընդգծում է փորձագետը:


Մանկածնության անկումից մինչեւ ահագնացող չափերի արտագաղթ: Ի՞նչ անել Հայաստանի ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկի՝ ժողովրդագրության իրավիճակի բարելավման ուղղությամբ: Ի՞նչ հրատապ միջոցներ է պետք ձեռնարկել, միջազգային փորձի եւ այլնի մասին բոլոր մանրամասները՝ «Պարադիգ» հաղորդման շրջանակում: