ԼՐԱՀՈՍ
17 Oct 2024

«Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը»․ Բագրատ Սրբազան

«Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը»․ Բագրատ Սրբազան

«Պայքարը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է։

Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը։

Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է իր շուրջը գտնվող բոլորին դարձնել հանցակից»։

 

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ելույթից դրվագներ։

 

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է։