Օրվա լրատվական ամփոփում
1. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Վիգեն Սարգսյանի հորդորով, զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել
2. Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը
3. Խորհրդարանը մերժեց ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու «Ելք»-ի նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը
4. Իսպանիայի դատարանը ետ կանչեց Կատալոնիայի նախկին ղեկավարներին ձերբակալելու եվրոպական օրդերը
5. Կիևում բողոքի գործողությունները շարունակվում են. Սաակաշվիլիին աջակիցները դուրս բերեցին ոստիկանական մեքենայից
6. Նալբանդյանը Վիեննայում կհանդիպի ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
7. Լոռու մարզում կրակի միջոցով անտառներ վնասելու փաստով քրգործ է հարուցվել
8. Արցախում անցկացվել են աննախադեպ բարդ ուրոլոգիական վիրահատություններ
9. Գործարար Զարաբը ԱՄՆ դատարանում հայտարարել է, որ 2013-ին կաշառք է տվել Թուրքիայի իշխանություններին
10. Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 6 կետով՝ շրջանցելով Ադրբեջանին