ԼՐԱՀՈՍ
06 Nov 2024

Գերիների վերադարձի հարցով Չախալյանի նստացույցի 21-րդ օրն է

 Գերիների վերադարձի հարցով Չախալյանի նստացույցի 21-րդ օրն է

Կտտանքներ՝ ամենօրյա ռեժիմով ու կեղծ մեղադրանքներ․ հայկական օրակարգից մեկ օր անգամ չպետք է դուրս գա հայ գերիների վերադարձի հարցը․ Չախալյանի նստացույցի 21-րդ օրն է։

Կառավարության շենքի դիմաց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը շարունակում է նստացույցը։

Հայ ռազմագերիները, պատանդառված մեր հայրենակիցները, այդ թվում՝ հայկական երկրորդ հանրապետության՝ Լեռնային Արցախի ռազաքաղաքական ղեկավարությունն ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանում։

Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցները ենթարկվում են բռնաճնշումների՝ ադրբեջանական ձևով։ Պաշտոնական Բաքուն շատերին դատում է՝ մեղադրելով մեր հայրենակիցներին շինծու գործերի մեջ։

Այս ընթացքում գերիների  ընտանիքները գտնվում են անհանգստության ու սպասումի մեջ, Չախալյանի խոսքով՝ ուստի՝ օրվա իշխանությունները պետք է անեն հնարավոր ու անհնարին ամեն բան՝ օր առաջ վերադարձնելու հայ գերիներին։