ԼՐԱՀՈՍ
06 Nov 2024

«Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը»․ Վարդանյան

 «Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը»․ Վարդանյան

«Հերթական վտանգը, որի մասին խոսում էինք, հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Այսօր Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո»՝ փաստացի հաստատելով, որ Հայաստան-Թուրքիա բանակցություններն ընթանում են նախապայմաններով, որոնց հետ ՀՀ-ն ներկայացնողները խնդիրներ չունեն։

Ես՝ որպես Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծերին ծանոթացած պատգամավոր, միայն իմ պարտքն եմ համարում հիշեցնել, որ չկա որևէ խաղաղության պայմանագիր, չկա բանակցային գործընթաց։ Կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց։ Ով հակառակն է պնդում պետք է պատասխանի պարզ հարցի՝ ինչ է զիջում Ադրբեջանը։

Խաղաղություն բառն այդ պայմանագրի վերնագրում հայտնվել է բացառապես մեր ժողովրդին մոլորեցնելու և Իլհամ Ալիևի միջազգային իմիջը բարձրացնելու համար»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության Քրիստինե Վարդանյան