ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
09 Dec 2017

Մի՛ պատասխանեք զանգերին

Մի դարձեք խաբեության զոհ:

 

Ի՞նչ անել, երբ ստանում եք անծանոթ ու անհասկանալի համարով զանգ: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է՝ հետ մի զանգեք, քանի որ դա խաբեբայության ամենատարածված ձեւերից է: «Պատկերացրեք՝ քնած եք եւ գիշերվա հազարին հեռախոսը զանգում է՝ էկրանին անհասկանալի ու շատ երկար համար է: Բնական է, որ առաջանում է տագնապ եւ առաջին միտքը հետ զանգելն է, որը, սակայն, հեչ լավ միտք չէ»,-ասում է մեդիա փորձագետը:


Զարմանալի է, բայց նման զանգ ստացողների բավական մեծ տոկոսը հետ է զանգում, իսկ թե ի՞նչ կարող է լինել արդյունքում՝ կիմանանք «Մեդիագրագիտություն» շարքի հեղինակ Սամվել Մարտիրոսյանից: