ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
09 Jan 2017
Ժամկետանց պատերազմ
Լրահոսում, հատկապես երբ խոսքը Facebook-ի, Twitter-ի մասին է, հաճախ հայտնվում են նյութեր, որոնք չեն համապատասխանում տվյալ օրվան:
Լրահոսում, հատկապես երբ խոսքը գնում է Facebook-ի, Twitter-ի մասին, հաճախ հայտնվում են նյութեր, որոնք չեն համապատասխանում տվյալ օրվան: Եթե խոսքը ինչ-որ նեղ, լոկալ թեմայի մասին է, դա դեռ ոչինչ, բայց երբ խոսվում է ռազմական թեմաների շուրջ, ապա նման իրավիճակը կարող է հանգեցնել խուճապի` մարդիկ վրդովվում են, տարածում են, զգացմունքային են ընդունում: Դուք կարող եք մտնել սոցցանց և տեսնել, որ բոլորը տարածում են նյութեր առ այն, թե գնդակոծվում են սահմանները, զինտեխնիկա բերում և այլն:
Սակայն մի նրբություն կա՝ հաճախ այս նորությունների վաղեմության ժամկետը անցել է: Այնպես որ նյութը տարածելուց առաջ անպայման ստուգեք, թե երբ է տեղադրվել, իսկ եթե տեսնում եք, որ հնություն է՝ դրեք այն մի կողմ: