ՊԱՐԱԴԻԳՄ
12 Dec 2017

Թրամփի որոշման հետեւանքները կամ մերձավորարեւելյան հնարավոր զարգացումները՝ ըստ Արեգ Գալստյանի

Թրամփի հայտարարության դրդապատճառների, ռուսական գործոնի, Իսրայելի հաշվարկների եւ այլնի մասին:

 

Երուսաղեմը Իսրայելի «միասնական ու անբաժան» մայրաքաղաք հռչակելու Թրամփի հայտարարությունն ամերիկյան կողմի համար նորույթ էր: Քաղաքագետ, ամերիկագետ Արեգ Գալստյանի խոսքով՝ ամերիկյան շատ վարչախմբեր են ակնարկել, բայց ոչ մեկ ուղղակիորեն չի հայտարարել այդ մասին:


Քաղաքագետի մեկնությամբ՝ այս հարցում ոչ ոք չաջակցեց ԱՄՆ-ին, անգամ նրա առանցքային դաշնակիցները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, իսկ մերձավորարեւելյան խոշոր գործընկերը՝ Թուրքիան, անգամ սպառնաց խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ եւ դուրս գալ ԱՄՆ-ի հետ ունեցած որոշ համաձայնագրերից:


«Այս քայլն ակտիվացրեց նաեւ Արաբական երկրների լիգան: Դեմ հանդես եկավ Իրանը, որը եւս Մերձավոր Արեւելքի խոշորագույն խաղացողներից է»,-ասում է քաղաքագետը: Այսուհանդերձ, ըստ Արեգ Գալստյանի, արաբական աշխարհը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ, քանի որ խիստ մասնատված է: «Արաբական աշխարհը ճգնաժամի մեջ է: Սա նույն արաբական աշխարհը չէ, որ գոյություն ուներ 1947 թվականին: Այն չունի ոչ Յասեր Արաֆաթ, ոչ էլ Գամալ Աբդել Նասեր: Այսօրվա արաբական աշխարհը եւ նրա վերաբերմունքն Իսրայելի հանդեպ միանշանակ չէ»,-նկատում է նա:


Թրամփի հայտարարության դրդապատճառների, ռուսական գործոնի, Ռուսաստանի ազդեցության, Իսրայելի հաշվարկների եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: