ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
24 Jan 2017

Ոսկե ձկնիկը

Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է համացանցում հաճախ հանդիպող մի երևույթի, երբ պարբերաբար հայտնվում են բավականին ուշագրավ վերնագրերով նյութեր, որոնք չեն կարող չգրավել օգտատիրոջ ուշադրությունը:


Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է համացանցում հաճախ հանդիպող մի երևույթի, երբ պարբերաբար հայտնվում են բավականին ուշագրավ վերնագրերով նյութեր, որոնք չեն կարող չգրավել օգտատիրոջ ուշադրությունը: Օրինակ՝ «Սևանա լիճ. հայ գիտնականների սենսացիոն բացահայտումը» վերնագիրը կրող հոդվածը չի կարող հետաքրքրություն չառաջացնել: Նյութում նկարագրվում է, որ Սևանա լճի հատակն ամբողջությամբ ոսկուց է՝ քարերը, անգամ ավազը: Ավելին՝ շարունակելով ընթերցել նյութը, պարզվում է, որ լճում բնակվում են ոսկե ձկնիկներ: Բնականաբար բոլորը սկսում են այս նյութն ակտիվորեն տարածել: Սակայն այստեղ կա մեկ խնդիր. երբ շարունակում ենք ընթերցել, ապա նյութի վերջում գրված է, որ սա ապրիլմեկյան կատակ է: Մեդիափորձագետը նկատում է՝ բոլոր լրատվական կայքերը ապրիլի մեկին ստեղծում են նմանատիպ նյութեր` ընթերցողներին ուրախացնելու համար, սակայն մի քանի օր անց դրանք կրկին սկսում են տարածվել: Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս անպայման ուշադրություն դարձնել նյութի հրապարակման ամսաթվին: