ԼՐԱՀՈՍ
30 Dec 2024

«Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով»․ Գառնիկ Դանիելյան

«Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով»․ Գառնիկ Դանիելյան

«Ամանորի նախաշեմին առաջնագիծ այցելությունը դարձել է ավանդույթ։

Այս տարի ևս «Հայաստան» խմբակցության գործընկեր Մհեր Մելքոնյանի հետ ուղևորվեցինք Տավուշի մարտական դիրքեր՝ շնորհավորելու մեր անվտանգության երաշխավորների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Մեր երախտիքի և շնորհակալության խոսքը ուղղեցինք դիրքապահին, որն ամենամեծ պատասխանատվությամբ լծվել է հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին։

Ի դեպ, խորհրդանշական էր, որ դիրքերից մեկն անվանակոչվել էր արցախյան պատերազմի հերոս Արմեն Օհանյանի անունով:

Հրամանատարը անգնահատելի ավանդ ունի Տավուշի առաջնագծի ձևավորման, պահպանման մեջ։

Մենք ամուր և պաշտպանված ենք մեր զինվորներով։

Սրանով է պայմանավորված, որ հատկապես այս օրերին ցանկություն է առաջանում առաջին հերթին այցելելու և շնորհակալ լինելու հենց նրանց՝ հայրենիքի պաշտպաններին։

Մենք էլ, մեր հերթին, պետք է ամուր պահենք նրանց թիկունքը։

Շնորհավո’ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայոց բանակի անվեհեր զինվոր»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան