ԼՐԱՀՈՍ
20 Jan 2025
«Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը»․ Վարդանյան

«Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել։
Այսօր առավոտյան մեկնակրող ԱԺ նիստերի օրակարգում է նաև այս անհատի Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Առաջարկողն, իհարկե, իշխող ուժն է։ Կարծում եմ անհատն ամբողջությամբ արտահայտում է ՔՊ արժեհամակարգը։
Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը։ Պետական կառավարման քպական մակարդակ»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության Քրիստինե Վարդանյան