ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 Dec 2017

Էլեկտրոնային առևտուր. ինչպե՞ս գտնել խանութներ

Միջազգային մակարդակի խաբեբաները ողողել են Ֆեյսբուքը՝ ցածր գներով ու անհավանական զեղչերով խանութների գովազդով:

 

Միջազգային մակարդակի խաբեբաները ողողել են Ֆեյսբուքը՝ ցածր գներով ու անհավանական զեղչերով խանութների գովազդով:


Առցանց խանութներից առեւտուր անելու համար դիմեք ընկերների խորհրդին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ընդգծում է՝ ճիշտ է խորհուրդ հարցնել այն մարդկանցից, որոնք արդեն փորձ ունեն եւ տվյալ խանութից առեւտուր են արել: «Դրանից լավ տարբերակ չեք գտնի: Իհարկե, քիչ լսեք նաեւ մեծ-մեծ խոսացող ընկերներին»- նկատում է նա:


Մարտիրոսյանը նշում է նաեւ՝ չհավատալ ֆեյսբուքյան գովազդներին: «Այնպես չէ, որ ֆեյսբուքյան գովազդներին հավատալ պետք չէ, բայց վերջերս միջազգային մակարդակի խաբեբաները ողողել են այն՝ ցածր գներով ու անհավանական զեղչերով խանութների գովազդով: Եթե հայտնվում եք մի անծանոթ խանութում, որտեղ 5.000 դոլարանոց մեքենան 120 դոլար է, ապա դրանք գումար շորթելու համար են»,-վստահեցնում է նա: Գրագետ ու ապահով առեւտրի ուղեցույցը՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: