ԼՐԱՀՈՍ
24 Jan 2025
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ». Թրամփ

Իրանի հետ միջուկային նոր համաձայնագիրը հնարավոր է, սակայն դրա մանրամասների շուրջ պետք է զգույշ բանակցել, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Ուզում եմ, որ նրանք ունենան լավ երկիր, նրանք ունեն մեծ ներուժ, մարդիկ հրաշալի են: Միակ բանը, որ ես ասել եմ Իրանի մասին, այն է, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և նրանք կրոնական մոլեռանդներ են»,- ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ստանա, ապա մյուսները ևս կստեղծեն, ու դա կվերածվի աղետի:
«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ: Եվ, գիտեք, եթե նրանք ստանան այն, մյուսներն էլ կստանան, և այդ դեպքում աղետ կլինի», - ավելացրեց նա:
Աղբյուրը՝ Yerkir.am