«Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին»․ Սերգեյ Լավրով
Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում՝ կապված Արևմուտքի գործողությունների հետ, որը մեծացնում է ճնշումը Երևանի վրա և հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայումը։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում. Սա մեծ մասամբ Արևմուտքի գործողությունների հետևանք է, որն անցած տարում մեծացրեց ճնշումը Հայաստանի վրա, դրդեց նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրեց հայ ժողովրդին խորթ արժեքային ուղենիշներ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը հաճախ բարեհաճ էր արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին։ Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, և ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- ասել է Լավրովը։
Աղբյուրը՝ 168.am