ԼՐԱՀՈՍ
27 Jan 2025
««Անսահման է միայն տգիտությունը»․ լրիվ Նիկոլի մասին է»․ Շարմազանով

«Շոպենհաուերն ու նիկոլական տգիտությունը։
Նիկոլի ուրացումն ու տգիտությունը լսելուց հետո հիշեցի Շոպենհաուերին։
Մի առիթով աշխարհահռչակ փիլիսոփա Արթուր Շոպենհաուերին հարց են ուղղում, որի պատասխանը նա չի իմանում։
Դա զարմանք է առաջացնում հարց տվող քաղաքացու մոտ, ում կարծիքով մեծ փիլիսոփա Շոպեհաուերը բոլոր հարցերի պատասխանը պետք է իմանար։
Բայց Շոպենհաուերը, հանգստացնելով նրան, ասում է. «Գիտելիքը սահմանափակ է, անսահման է միայն տգիտությունը»։
Լրիվ Նիկոլի մասին է։
Ամեն ինչից խոսում է։
Էլ սանտեխնիկ է, էլ՝ պատմաբան, էլ՝ սահմանադրագետ, էլ՝ միջազգայնագետ, էլ՝ հեծանվորդ, էլ՝ խոհարար։
Միայն այդպես էլ վարչապետ չդարձավ»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով