ՊԱՐԱԴԻԳՄ
21 Dec 2017

Պրագմատիկ, այլ ոչ թե էգոիստական. ԱՄՆ Ազգային անվտանգության նոր հայեցակարգը Սուրեն Սարգսյանի դիտանկյունից

Թրամփը իր նախընտրական խոստումների հիմնական մասն իրականացնելու է:

 

«Պրագմատիկ, այլ ոչ թե էգոիստական»: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նման գնահատական է տալիս ԱՄՆ Ազգային անվտանգության նոր հայեցակարգին: Նա նախ հստակեցնում է, որ ԱՄՆ-ն պարբերաբար թարմացնում է այս հայեցակարգը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհի պահանջներին: «Հայեցակարգը բնական օրգանիզմ է, այն պետք է թարմացվի: Այս ռազմավարության մոտեցումները նոր են, սրա հիմքում Թրամփի նախընտրական գաղափարախոսությունն է՝ «Նախեւառաջ՝ Ամերիկան», /America First/, որը ոչ միայն նախընտրական էր, այլ արդեն քաղաքական գիծ է: Սրա իմպլեմենտացիան տեսնելու ենք առաջիկա 4-5 տարիներին»,-ասում է միջազգայնագետը:


Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ Թրամփը բոլոր նախընտրական խոստումները կատարելով գալիս է եւ հիմնական մասն իրականացնելու է: «Այս ռազմավարությունը նրա խոստումների մի մասն է: Նախ՝ նոր սպառազինության ձեռքբերում, բանակի համալրում նոր կադրերով: ՄԱԿ ամբիոնից էլ լեգիտիմացրեց America First գաղափարախոսությունը՝ ասելով՝ ձեզ համար էլ ձեր երկրներն են առաջինը: Հետեւաբար՝ սա էգոիստական չէ, այլ պրագմատիկ է»,- նկատում է նա:


Բանախոսը նաեւ հավելում է, որ Իսրայելի հարցում ԱՄՆ-ն ապացուցում է, որ իր դաշնակիցներին միայնակ չի թողնում՝ «նույնիսկ հակադրվելով ամբողջ աշխարհին աջակցում է իր թիվ մեկ ռազմավարական դաշնակցին»:
Իսկ Հայաստանի եւ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի հետ ԱՄՆ հարաբերությունների մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: