ԼՐԱՀՈՍ
28 Jan 2025
«Մեր մտքում ու սրտում միայն ու միայն հաղթանակի տեսիլքն է»․ Բագրատ Սրբազան

«Անկախ բոլոր տեսակի խոսակցություններից, անկախ բոլոր տեսակի դիտարկումներից ու գնահատականներից մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք դադարեցնել այս պարտությունների շարքը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև մեր մտքում ու սրտում միայն ու միայն հաղթանակի տեսիլքն է։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև մենք ուզում ենք վերականգնել մեր տունը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր պատիվը։ Մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր ուրախությունն այնպես, ինչպես ապրել ենք, որը շատ հեռու անցյալում չէ, այլ ընդամենը մի քանի տարի առաջ»։
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան