ԼՐԱՀՈՍ
30 Jan 2025
«PR-շիկներիդ հեռացրու, երկու ամսվա PR ստրատեգիան հակառակ էֆեկտ է տվել»․ Մարտիրոսյան

«Եթե իշխանությունը «կրթված» լիներ ապա կընկալեր, որ երկու ամսվա ընթացքում շուրջ 7-8% վարկանիշի անկումը և ռեկորդային ցածր 10-11% նաև «կրթվելը նորաձև է» արշավի և ընտանեկան մեդիաակտիվության ուղակի և անուղակի ազդեցության արդյունք է:
Ընտանեկան Podcast-ը, լայվերը և դիտելիության ստատիստիկան ներկայացնելը չդադարեցնեք: Ինչքան շատ երևաք ու խոսեք, այդքան կերաշխավորեք վարկանիշի կայուն անկումը: Որքան շատ ինֆո արտադրեք, այդքան համոզիչ կլինի սնանկության մակարդակը: Մաքսիմալ թափանցիկ եղեք, դա ապահովում է անկման կայուն դինամիկան:
P.S. PR -շիկներիդ հեռացրու, երկու ամսվա PR ստրատեգիան հակառակ էֆեկտ է տվել: Չնայած PR-շիկն ինչ անի, երբ հաճախորդն այլևս ոչ դրական, ոչ բացասական PR-ի ենթակա չի»:
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյան