«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է դրանք համակողմանի զարգացնել»․ Պեսկով

Ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկը չի ազդի Մոսկվայի և Թեհրանի հետագա համագործակցության վրա․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը IRNA գործակալության հետ զրույցում։
«Մոսկվայի և Թեհրանի փոխգործակցության գործընթացը ոչ մի կերպ կապված չէ ռուս-ամերիկյան հարաբերությունների հետ», – պատասխանել է Պեսկովը։ Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թեհրանին՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։
«Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ լավ հարաբերություններին և մտադիր է դրանք համակողմանի զարգացնել՝ ներառյալ օգնություն ցուցաբերելով ամենակարևոր խնդիրների լուծմանը, այդ թվում՝ միջուկային ծրագրին», – հայտարարել է Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։
«Մենք համոզված ենք, որ եթե բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների կողմից լինի քաղաքական կամք, ապա Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով»,- հավելել է Պեսկովը։
Աղբյուրը՝ ABCmedia