ԼՐԱՀՈՍ
18 Feb 2025

«Արևմուտքը հաշվել է, որ ռուսատյացությունը շատ թանկ է նստում»․ Մարտիրոսյան

 «Արևմուտքը հաշվել է, որ ռուսատյացությունը շատ թանկ է նստում»․ Մարտիրոսյան

«Անմնացորդ ռուսատյացությունն ու ֆանատիկ արևմտապաշտությունը ոչ թե արժեքային կամ քաղաքական հավատամքի ու գաղափարախոսական ընտրություն է, այլ զուտ քաղաքական և անձնական շահերի կոմերցիա:

Բնականաբար կա նաև դրա մաքուր տեսակը, որը զուրկ է պաշտությունից, տյացությունից և առավել սոլիդ և գրագետ է «կոմերսանտների» հետ գլուխ դնելու համար:

Սակայն կա մեկ էլեմենտ, որը քանդում է «արևմտամետ կոմերսանտության» կոնստրուկցիան:

Նախ հենց արևմուտքը հաշվել է, որ ռուսատյացությունը շատ թանկ է նստում իր վրա և չի արդարացնում ներդրումների եկամտաբերությունն ու շահը:

Հենց արևմուտքն է խնդրում և անջատում իրեն անմնացորդ «պաշտելու» և «նվիրվելու» կոճակը, որովհետև դա ևս անիմաստ և չարդարացված թանկ է նստում:

P.S. Ապացույց՝ MAGA-ի հաղթանակ ԱՄն-ում: Գործընթաց՝ բանակցությունների մեկնարկ Ալ-Ռիադու»։

 

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան