ԼՐԱՀՈՍ
18 Feb 2025

«ՔՊ֊ական խմբակի սիրված «Ապագա կա» պոպուլիստական կարգախոսն այս անգամ էլ շրջանցեց թաղամասի բնակիչներին»․ Մելքոնյան

«ՔՊ֊ական խմբակի սիրված «Ապագա կա» պոպուլիստական կարգախոսն այս անգամ էլ շրջանցեց թաղամասի բնակիչներին»․ Մելքոնյան

«Օրեր առաջ անդրադարձել էի Աշոցքի Կոճոռ թաղամասում տիրող իրավիճակին։

Թաղամասի փայտյա կացարանները հեռվից կարծես սովորական երկհարկանի տներ լինեն։ Բայց եթե մոտենաք, պատերի վրա կարող եք տեսնել հսկայական ճաքեր, քայքայված հիմքեր, կիսափլուզված աստիճաններ, փլուզվող առաստաղներ, լքված բնակարաններ.…

Թվում է, թե տունը շուտով կփլվի, բայց մարդիկ շարունակում են ապրել այնտեղ։

Մարդիկ այս թաղամասում ապրում են մշտական ակնկալիքով, թե արդյո՞ք նրանց կվերաբնակեցնեն նախքան փայտյա կացարանների վերջնական փլուզումը։

Հարգելի' աշոցքցիներ,

թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմել էի ՀՀ֊ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաին, որը հարցումը վերահացեագրել էր ՀՀ֊ի Քաղաքաշինության կոմիտեին։

Հերթական ոչ մի բան չասող պատասխան...

Եվ կրկին դեպի անորոշություն, և կրկին ոչնչի մասին։

ՔՊ֊ական խմբակի սիրված «Ապագա կա» պոպուլիստական կարգախոսն այս անգամ էլ շրջանցեց թաղամասի բնակիչներին։

Իշխանությունները չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը»։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան