ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
23 Dec 2017

Ի՞նչպես հեռացնել անձնական տեղեկատվությունը համացանցից

Տեղեկատվությունը ջնջելու հնարավորությունները մեծ չեն:

Հնարավո՞ր է հեռացնել անձնական տեղեկատվությունը համացանցից: Օրինակ, նման իրարամերժ մի խնդիր՝ փորձում ենք ջնջել այն, ինչ պատահաբար գրել ենք եւ փորձում ենք վերականգնել այն, ինչ պատահաբար ջնջել ենք: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախ ընդգծում է՝ տեղեկատվությունը ջնջելու հնարավորությունները մեծ չեն: «Եթե այն ջնջես էլ, միեւնույն է՝ այդ տեղեկությունը պահպանվում է սերվերների վրա»,-նշում է մեդիա փորձագետը:

 «Մոռացվելու իրավունքը», Շամշյանի տեսահորիզոնում հայտնվելու հետեւանքը, Ֆեյսբուքում հրապարակային եւ փակ գրառումները, հարեւան երկրի հատուկ ծառայությունների եւ այլնի մասին մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: