Օրվա լրատվական ամփոփում
1. Ստեղծվում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կիրարկումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով
2. Կասկածելի արկղ՝ Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ. հայտնաբերվել են ճայթուկներ և անհայտ ծագումով հեղուկով շշեր
3. Սամվել Բաբայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին
4. Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է. ռուսական կողմում կուտակված է 282 մեքենա
5. Վրաստանում երկօրյա լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում 127 մարդ բերման է ենթարկվել
6. Դեկտեմբերի 27-ին Կիևի և Դոնբասի անջատականների միջև տեղի կունենա գերիների փոխանակում
7. Մոսկվայում ավտոբուսն իջել է հետիոտնային գետնանցում, կան զոհեր և վիրավորներ
8. Քաբուլում պայթյունից 6 մարդ է զոհվել․ ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը
9. Գվատեմալան իր դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ
10. Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 2-3 աստիճանով