ՍՏԱՐՏԱՓ
26 Dec 2017

Սմարթ օրորոց՝ միացված սմարթ հեռախոսին

Խելացի օրորոցը գերզբաղված ծնողների փոխարեն հեքիաթներ կպատմի ու օրորոցային կերգի:

 

Ինչպե՞ս համատեղել երեխայի խնամքը, աշխատանքը և տան գործերը. լուծումն առաջարկում է երեխային հետևող և հեքիաթ պատմող «Քրիբբի» խելացի օրորոցը:

Սմարթ օրորոցի գաղափարը ծագել է մասնագիտությամբ դիզայներ Գոռ Շահբազյանի գլխում՝ առաջնեկի ծնունդից առաջ: Մոտ 9 ամսվա ակտիվ աշխատանքից հետո հանրությանը ներկայացվել է «Քրիբբի»-ի  նախատիպը՝ հագեցած ձայնի, խոնավության և ջերմաստիճանի սենսորներով, տեսախցիկով և կշռեքով:

Սմարթ օրորոցը սմարթֆոնին կապվում է ցանցով, ինչպես նաև միանում է ամպային համակարգին:  «Քրիբբի»-ն գերզբաղված ծնողների փոխարեն հեքիաթներ կպատմի ու օրորոցային կերգի:

Թիմի անդամները նշում են, որ օրորոցն ունի զարգացման անվերջ հնարավորություններ, առաջիկայում էլ պատրաստվում են այն օժտել արհեստական բանականությամբ: