Անկարայում տեղի է ունեցել Ֆիդան-Լավրով հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքը։
Լավրովը Անկարա է ժամանել փետրվարի 23-ին, իսկ մինչ այդ նա արդեն հանդիպել է Ֆիդանի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի և Սիրիայի շուրջ բանակցային գործընթացը:
ՌԴ արտգործնախարարի այցը տեղի է ունենում Դամասկոսի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու Մոսկվայի ցանկության ֆոնին. Թուրքիան արդեն իսկ ավելի սերտ կապեր ունի սիրիական նոր իշխանությունների հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը Риа Новости-ին հայտնել է, որ Ֆիդանն ակնկալում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։
Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովին կընդունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։