ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
27 Dec 2017

Ինչպե՞ս վերականգնել ջնջված տեղեկատվությունը

Համակարգչից վերականգնելը բավական պարզ է, սակայն հենց հերթը հասնում է հեռախոսների հաղորդագրություններին, սոցցանցերին, ապա ամեն ինչ բարդանում է:

Արդեն պարզել ենք, թե արդյոք հնարավոր է ջնջել տեղեկատվությունը համացանցից, հիմա էլ փորձում ենք հասկանալ՝ հնարավո՞ր է վերականգնել  պատահաբար ջնջած տեղեկատվությունը: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ համակարգչից ջնջած ֆայլերը վերականգնելը պարզ է. կան ծրագրեր, որոնք վերականգնում են աղբամանից ջնջած տեղեկատվությունը:

«Իհարկե, այս օրենքն աշխատում է այն դեպքերում, եթե անպետք ֆայլ եք վերականգնում, իսկ եթե «ահավոր» պետքական ֆայլ ենք ջնջել, ապա փորձը ցույց է տալիս, որ անհնար է այն վերականգնելը, բայց դա արդեն տիեզերական օրենք է»,-կես կատակ կես լուրջ ասում է Մարտիրոսյանը:

Համակարգչից վերականգնելը բավական պարզ է, սակայն հենց հերթը հասնում է հեռախոսների հաղորդագրություններին, սոցցանցերին, ապա ամեն ինչ բարդանում է: Մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: