ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
29 Dec 2017

Դժբախտությունը մեզ մոտ կրոն է դարձել. Արեն Ափիկյան

Մեր հասարակության մեծ մասը դժբախտ է, դրա համար մեզ մոտ ոչինչ չի ստացվում:

 

Մեզանում դժբախտությունը կրոն է դարձել, դժբախտ լինելը համարվում է լավ: Մեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, որովհետեւ մեր մարդիկ դժբախտ են: Citizen մանկական մասնագիտությունների քաղաքի նախագծի հեղինակ Արեն Ափիկյանն այս համատեքստում ընդգծում է՝ դժբախտ չլինելու համար երեխային պետք է թողնել, որ նա գնա իր երազանքի հետեւից:


«Անիմաստ է այսօր երեխաներին ստիպել սովորել այն, ինչ չեն ուզում: Ինչ ուզում ես այսօր սովորեցնել՝ տասը տարի անց ակտուալ չի լինելու: Այսօր երեխային պետք է սովորեցնել երկու բան՝ սովորել սովորել, հետաքրքրասեր լինել ու գնալ երազանքի հետեւից: Այսինքն՝ անել այն, ինչ ուզում է, ինչ սիրում է, որովհետեւ, ի վերջո, ամենավատ բանն այս կյանքում դժբախտ մարդն է: Մեր հասարակության մեծ մասը դժբախտ է, դրա համար մեզ մոտ ոչինչ չի ստացվում»,-ասում է Արեն Ափիկյանը:


Բանախոսն այս ամենին հավելում է նաեւ, որ մեր երեխաները գտնվում են ծնողների «կալպակի» տակ, ինչը լավ է, բայց ունի բացասական հետեւանքեր, այդ պատճառով էլ շատերը մեծանում են ինֆանտիլ: Զրույցի հետաքրքիր մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: