ԼՐԱՀՈՍ
11 Mar 2025

Մասսայական հարձակումներ՝ Մոսկվայի և մերձմոսկովյան մի քանի շրջանների ուղղությամբ․ կա զոհ

 Մասսայական հարձակումներ՝ Մոսկվայի և մերձմոսկովյան մի քանի շրջանների ուղղությամբ․ կա զոհ

Ուկրաինական զինված ուժերը գիշեվա ընթացքում զանգվածային հարձակումներ են իրականացրել Մոսկվայի և մերձմոսկովյանի մի քանի շրջանների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 3–ը․ հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։

 

Մասսայական հարձակումների հետևանքով «Ժուկովսկի», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են հայտարարել․ հայտնել է Ռոսավիացիան։

 

Վնասներ է կրել «Դոմոդեդովո» երկաթուղային կայարանը, որը ժամանակավորապես դադարեցել է գնացքների երթևեկությունը։

 

Հարձակումներից վնասներ են կրել բազմաթիվ բնակելի տներ, մեքենաներ, հրդեհներ են բռնկվել տարբեր շրջաններում։

 

Մոսվկայի ուղղությամբ այս պահի դրությամբ կասեցվել է 69 ուրկաինական ԱԹՍ–ի գրոհ։

 

Փոխանցում է ABCmedia-ն