Իրանագետի հետադարձ հայացքն ու կանխատեսումն Իրանում տեղի ունեցած իրադարձություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրը հերքվել է, սակայն բացառված չէ, որ առաջիկայում նրան կձերբակալեն կամ առնվազն տնային կալանքի կենթարկեն: Իրանագետ Աննա Դավթյան-Գեւորգյանը շարունակում է եւ պարզաբանում՝ Ահմադինեժադին կձերբակալեն ոչ միայն այն պատճառով, որ նրան կասկածում են ցուցարարներին աջակցելու մեջ, այլեւ որ նա բավական ակտիվ հակաիշխանական քաղաքականություն է վարում: Ավելին, ինչպես շեշտում է իրանագետը, ԻԻՀ նախկին նախագահը հակասություններ ունի նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի հետ:
Իրանագետը հավելում է, որ անցած տարվա վերջին օրերին մեր հարեւան երկրում սկիզբ առած շարժումն այս պահին մարած է: «Սակայն վտանգը, որ փողոցները նորից կլցվեն բողոքող զանգվածներով, դեռեւս շատ մեծ է»,-ասում է Աննա Դավթյան-Գեւորգյանը: Իրանի ներկայիս իրավիճակի, շարժման ակտիվացման եւ հնարավոր հետեւանքների մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: