«Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ընդունի ՆԱՏՕ-ի երկրների ներկայությունը Ուկրաինայի տարածքում»․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալի, Լարի Ջոնսոնի և Էնդրյու Նապոլիտանոյի հետ հարցազրույցում.
ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, ներառյալ խաղաղապահները, սպառնալիք է Ռուսաստանի համար:
Ռուսաստանը ոչ մի դեպքում չի ընդունի ՆԱՏՕ-ի երկրների ներկայությունը Ուկրաինայի տարածքում:
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի՝ խուսափելու փոխզիջումից, որը կվտանգի մարդկանց կյանքը:
Ուկրաինան կպահպաներ իր 1991-ի սահմանները, բայց առանց Ղրիմի և Դոնբասի մի մասի, եթե Կիևը համագործակցեր:
Եվրոպան և Բրիտանիան ցանկանում են, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը շարունակվի, նրանք «ինչ-որ բան են պատրաստում»՝ ԱՄՆ-ին ՌԴ-ի դեմ ագրեսիվ գործողությունների մղելու համար:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության մասին. միջուկային տերությունները չպետք է բղավեն միմյանց վրա, նրանք պետք է շփվեն բանակցությունների սեղանի շուրջ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը երբեք նույնական չեն լինի, դրանք չեն կարող համընկնել անգամ 50%-ով:
Աղբյուրը՝ 168.am