ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
10 Jan 2018

Ֆեյսբուքյան թեստեր

Թեստացավ:

Թեստացավ. Ֆեյսբուքում հաճախ ենք հանդիպում հավելվածներ, որոնք առաջարկում են անցնել որոշակի թեստ ու իմանալ՝ թե որ հայտնի մարդու եք նման, որքան է ձեր ինտելեկտի գործակիցը, ինչ տեսք եք ունենալու հարյուր տարի անց եւ այլն: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թեստամանիայի առնչությամբ երեք լուրջ խնդիր է առանձնացնում:

 «Առաջինն արհամարհանքն է: Իրականում, ոչ մեկին չի հետաքրքրում ձեր թեստի պատասխանը, ձեր ընկերներին այն կարող է հետաքրքրել այնքանով, որ նրանք էլ քաշեն այդ հավելվածը, անցնեն այդ թեստերն ու տեսնեն՝ Բեթմենին են նման, թե Բելուչիին»,-ասում է մեդիա փորձագետը:

Մնացած խնդիրների, այդ հավելվածները ստեղծողների եւ դրանց վտանգների մասին բոլոր մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: