ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
09 Feb 2017

Կյանք` Facebook-ից դուրս

Մեդիագրագիտության հերթական թողարկման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը Ձեզ կծանոթացնի Twitter սոցիալական ցանցի հետ:


Մեդիագրագիտության հերթական թողարկման ընթացքում Սամվել Մարտիրոսյանը Ձեզ կծանոթացնի Twitter սոցիալական ցանցի հետ: Twitter-ը տեղեկատվություն ստանալու առումով չի զիջում Facebook-ին: Ի տարբերություն Facebook-ի` Twitter-ը Ձեր պատին լուրերը դասավորում է ըստ դրանց հրապարակման, և այստեղ չի հանդիպի 3 օրվա վաղեմության հրապարակում օրվա իրադարձության կողքին: Twitter-ի որևէ օգտատիրոջ գրառումներին հետևելու համար պարտադիր չէ ընկերներ լինել: Twitter-ն ունի նաև ևս մեկ շատ կարևոր գործիք: Որոնման դաշտում Դուք կարող եք գրել որևէ տեղանուն կամ իրադարձության անվանում և տեսնել դրանց առնչվող ամենաթարմ գրառումներն ու նյութերը: