Ինչպե՞ս անվտանգ տեղափոխել տվյալները համացանցով
Համացանց մտնելն ու այստեղ, այնտեղ նավարկելը, իրականում, կարող է մի շարք վտանգներ պարունակել, որոնք այդքան էլ տեսական չեն եւ կարող են շատ պրակտիկ լինել: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այդ վտանգներից նախ առանձնացնում է այն, որ մեր թրաֆիկը կարող է լսվել:
«Երկրորդը՝ կա մի շատ սպեցիֆիկ վտանգ, որը Հայաստանում դեռ տարածված չէ, սակայն միայն դեռ, առավել եւս, որ շատերն են Հայաստանից դուրս լինում: Հանրային Wi-Fi կետերից օգտվելիս՝ մեծ է հնարավորությունը, որ այն օրինական չէ: Չնայած հնարավոր է նաեւ, որ հենց օրինական ռաութերից են փորձում տվյալներ գողանալ: Սա բավական տարածված է, եւ եթե վատ Wi-Fi-ի կպնել, ապա կարող են ձեր տվյալները գողանալ»,-ասում է մեդիա փորձագետը:
Համացանցում անվտանգ նավարկության մարտիրոսյանական ուղեցույցը՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: