90 ՎԱՅՐԿՅԱՆ
08 Feb 2017
Օրվա լրատվական ամփոփում
1. Lարվածության աճ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,
2. Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին,
3. Ելք դաշինքի բողոքի ակցիան Բելառուսի դեսպանատան առջև...
- Lարվածության աճ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ՊԲ-ի 1 զինծառայող է զոհվել, ևս մեկը ծանր վիրավոր է,
- Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին,
- Փակել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը, Հետ կանչել Հայաստանի դեսպանին, Սառեցնել դիվանագիտական հարաբերությունները. «Ելք» դաշինքի բողոքի ակցիան Բելառուսի դեսպանատան առջև,
- Մոսկվան հիասթափված է Մինսկի որոշումից. Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը,
- Հայաստանյան ընտրատեղամասերից մոտ 2000-ից շուրջ 1500-ը խորհրդարանական ընտրությունների օրը ապահովված կլինեն տեսախցիկներով և ուղիղ հեռարձակմամբ,
- Ռումինիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը,
- Բեռլինում ավելի քան 130 չվերթ չեղարկվել է օդանավակայաններում գործադուլի պատճառով,
- Դոնեցկում սպանվել է անջատականների հրամանատար «Գիվին» գրասենյակում պայթեցված ռումբի հետևանքով,
- Ուղևորահոսքի մոտ 23 տոկոս աճ «Զվարթնոց» օդանավակայանում այս հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ: