90 ՎԱՅՐԿՅԱՆ
09 Feb 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. «ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու մասին առաջարկները զուրկ են իրավական հիմնավորումներից». Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ իշխանություններին, 2. Հրաժարականի դիմում է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, 3. Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է մարզային իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին...
  1. «ՀԱՊԿ-ից Բելառուսին հեռացնելու մասին առաջարկները զուրկ են իրավական հիմնավորումներից». Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ իշխանություններին,
  2. Հրաժարականի դիմում է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, 
  3. Վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է մարզային իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին,
  4. «Լիբերալ ժողովրդավարական» կուսակցությունը դուրս է գալիս «Հայկական վերածնունդ»-ից: Երիտթևի նախագահը բարձրաձայնում է ժողովրդին խաբելու կուսակցության մտադրության մասին,
  5. Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակ ստանալ ԵԱՏՄ ցանկացած երկրում: Նրանց աշխատանքային փորձը հաշվի է առնվելու միության բոլոր երկրներում,
  6. Ռուսաստանը սպառնացել է արգելել բելառուսական մսամթերքի ներկրումը,
  7. Կարմիր Խաչը դադարեցրել է գործունեությունը Աֆղանստանում իր 6 աշխատակիցների սպանությունից հետո, 
  8. Հնդկաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան կհեշտացվի: Նրանք կարող են մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանային անցակետերում: