«Լավրովի պլանից» մինչեւ Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքը. ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումները
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առնչությամբ հայկական կողմի արձագանքը գաղտնիք չէ, այն բազմիցս հնչեցվել է: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հավելում է, որ այդ մասին հնչեցվել է նաեւ Մոսկվայում: «Այդ մասին մեր պաշտոնական արձագանքը շատ հստակ է, եւ այն բազմիցս հնչեցրել ենք, հրապարակային հնչեցրել ենք նաեւ հենց Մոսկվայում, հենց Իսրայելում: Մեր արձագանքը հետեւյալն է՝ Ադրբեջանին զենքի վաճառքը չի նպաստում տարածաշրջանում անվտանգությանը, քանի որ Ադրբեջանի նման անկանխատեսելի, իր միջազգային պարտավորություններից հրաժարվող պետությանը զինատեսակներ մատակարարելը հղի է, իրականում հղի է, անկանխատեսելի հետեւանքներով»,-ասում է ԱԳՆ պաշտոնյան:
Այն հարցին, թե ինչո՞ւ ենք վախենում ասել, որ լավ չէ, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Տիգրան Բալայանը նախ պատասխանում է՝ ասել ենք, որ լավ չէ, որ խնդրահարույց է: Այնուհետեւ հավելում է՝ «խնդիրն Ադրբեջանի զինվելն է, խնդիրն այն չէ, թե ումից է գնում այդ զենքը: Մեզ համար խնդիրն Ադրբեջանի զինվելն է»:
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի գերակայությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի արդյունավետության, «Լավրովի պլանի» գոյության մասին, ինչպես նաեւ Արտգործնախարարության գործունեության, Հայաստանի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի ձեւավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դրական ու բացասական աուրաների եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: