90 ՎԱՅՐԿՅԱՆ
10 Feb 2017
Օրվա լրատվական ամփոփում
1. Մարտակերտում վիրավորված զինծառայող Կորյուն Կիրակոսյանին վիրահատել են: Վիճակը ծայրահեղ ծանր է,
2. Կայացավ ԲՀԿ 9-րդ համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը,
3. Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Արմավիր մարզում...
- Մարտակերտում վիրավորված զինծառայող Կորյուն Կիրակոսյանին վիրահատել են: Վիճակը ծայրահեղ ծանր է,
- Կայացավ ԲՀԿ 9-րդ համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը,
- Արծվիկ Մինասյանը կառաջադրվի ՀՅԴ ռեյտինգային ցուցակով Արմավիր մարզում,
- Դեմոկրատական կուսակցությունը լքեց Օսկանյան-Օհանյան դաշինքը,
- «Օրինաց երկիր» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը և միաձուլվում «Հայկական վերածնունդ»-ին,
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորել են,
- Արգելվել է Լեհաստանից թռչնամսի ներմուծումը Հայաստան,
- Բողոքի ցույց Անկարայի համալսարանի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակադեմիկոսների նկատմամբ,
- Ֆրանսիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է 4 մարդ,
- ԱՄՆ-Մեքսիկա սահմանին «Թրամփի պատի» գինը կկազմի 21.6 մլրդ դոլար,
- Ուժգին ձնաբուք ԱՄՆ-ում. չեղարկվել է ավելի քան 2300 չվերթ,
- Արկադի Տեր-Թադևոսյանը հրաժարվել է մեկնել Բելառուս, քանի որ եղել է Ղարաբաղում: