ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
14 Feb 2018

Instagram հավելվածի Stories բաժնի վտանգները

Story-ները շատ ավելի երկար կյանք ունեն, քան կարող եք պատկերացնել:

Այն օրվանից, երբ Ինստագրամը մտցրեց Story հնարավորությունը, հայտնվեց մի «վատ» հնարավորություն: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ եթե նկար ներբեռնելիս մարդիկ ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում, ապա Story-ի դեպքում, որը 24 ժամում անհետանում է, ուշադրությունը նվազում է: «Story-ին անցողիկ է եւ, բնականաբար, այստեղ սկսում է գիտակցումը նվազել, թե ինչ ես տեղադրում, սկզբում ՝ կարեւոր, հետո ինչ պատահի, այդպիսով էլ սկսում եք անձնական տվյալներ տեղադրել Story-ներում»,-ասում է մեդիա փորձագետը:

Ավելին, Story-ները շատ ավելի երկար կյանք ունեն, քան կարող եք պատկերացնել: Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է՝ միայն ընկերների համար ներբեռնած Story-ները կարող է տեսնել համայն Երեւանը: Story-ների այլ «վատ» հնարավորության մասին մանրամասները՝ «Մեդիագրագիտության» շրջանակում: