90 ՎԱՅՐԿՅԱՆ
14 Feb 2017
Օրվա լրատվական ամփոփում
1. «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, 2-րդն Արամ Սարգսյանն է, 3-րդը Նիկոլ Փաշինյանը,
2. Բողոքի երթ Երևանում. «Ազատություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանին»,
3. Փլուզվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութի տանիքը: Փլատակներից դուրս է բերվել 2 կնոջ դի, 2 տուժածի տեղափոխել են Երևան...
- «ԵԼՔ» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, 2-րդն Արամ Սարգսյանն է, 3-րդը Նիկոլ Փաշինյանը,
- Բողոքի երթ Երևանում. «Ազատություն «Հաց բերող» Արթուր Սարգսյանին»,
- Փլուզվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մթերային խանութի տանիքը: Փլատակներից դուրս է բերվել 2 կնոջ դի, 2 տուժածի տեղափոխել են Երևան,
- ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
- Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը իր բոլոր պաշտոններից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել և մտադիր է լքել քաղաքը,
- «Ես այլևս տուն չեմ վերադառնա». հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է իր քրոջը Ադրբեջանական բանտից
- Հայաստանը 18 տոննայի մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա,
- Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում թունավոր քիմիական նյութեր են կիրառել,
- Սոցապնախարարությունը ներկայացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը. 1-ին և 2-րդ երեխա 50 հազ. դրամ, 3-րդ և 4-րդ՝ 1 մլն դրամ, 5 և ավելի՝ 1.5 մլն դրամ: