ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
21 Feb 2018

Նիգերիական սպամ

Տարիներ առաջ շատերին հայտնի ու շատ հայտնի նամակները, որոնք հիմնականում գալիս էին էլեկտրոնային փոստին, արդեն մուտք են գործել Ֆեյսբուք:

 

Հայաստանում ներկայում իր երկրորդ ծնունդն է ապրում նիգերական սպամը: Տարիներ  առաջ շատերին հայտնի ու շատ հայտնի նամակները, որոնք հիմնականում գալիս էին էլեկտրոնային փոստին, արդեն մուտք են գործել Ֆեյսբուք: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատում է՝ այս սպամին հավատացողներ դեռ կան, այլապես այն  չէր տարածվի:

Երբ նամակ եք ստանում, ասենք, Ռոբերտ Մուգաբեի կնոջից, որն  ուզում է Ձեզ հետ կիսել իր բազմամիլիոնանոց կարողությունը կամ այս ժանրից տարատեսակ սրտաճմլիկ նամակներ, ապա ինչպես նշում է մեդիա փորձագետը, դրանք ոչ թե 99, այլ 105 տոկոսով են սուտ: Մանրամասները՝ «Մեդիագրագիտություն» շարքի հերթական հաղորդման մեջ: