ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
24 Feb 2018

Վաճառվում են լայքեր

Կեղծ լայքերի թվի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաեւ սոցցանցերի «պատժիչ միջոցառումները»:

 

Մի տրվեք լայքամոլությանն ու մի պատվիրեք լայքեր, այլապես, ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան, կարող եք ընդհանրապես ավերել Ձեր բիզնեսը: «Բոլորն ուզում են շատ լայքեր, շատ թրաֆիք ունենալ: Ինստագրամում՝ ֆոլոուրներ, Յութուբում՝ լայքեր, Ֆեյսբուքում՝ հետեւողներ: Եւ շատերը դիմում են անհայտ դեմքերի, որ լայքերը կտրուկ շատացնեն»,- ասում է փորձագետը՝ հավելով, որ այդ լայքերի մեծ մասն իրական չէ, այլ ավտոմատացված:  

Կեղծ լայքերի թվի մեծացմանը զուգահեռ մեծանում է նաեւ սոցցանցերի «պատժիչ միջոցառումները» խաբեությամբ լայքեր հավաքած էջերի նկատմամբ: Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին ամիսներին սոցցանցերն ակտիվորեն պայքարում են «ավտոմատ լցոնումների» դեմ եւ արգելափակում են շատ ալիքներ ու էջեր: Մանրամասները՝ «Մեդիագրագիտության» շարքի շրջանակում: